95 տարեկանում մահացել է ամերիկացի դիզայներ Գլորիա Վանդերբիլթը
Կյանքի 96-րդ տարում կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի, դիզայներ Գլորիա Վանդերբիլթը: Այս մասին հաղորդում է Hollywood Reporter-ը:
Վանդերբիլթը ծնվել է 1924թ.-ին՝ խոշոր գործարար Ռեջինալդ Քլեյփուլ Վանդերբիլթի ընտանիքում: Հոր մահվանից հետո 10-ամյա աղջնակը հայտնվել է մոր և հորաքրոջ միջև դատական վեճերի կիզակետում՝ ի վերջո հանձնվելով հորաքրոջ խնամակալությանը:
Բազմամիլիոնանոց կարողության ժառանգորդուհին 1960-ական թվականներից սկսել է նկարահանվել հեռուստասերիալներում, այնուհետև զբաղվել է կենցաղային իրերի և աքսեսուարների դիզայնով: 1970-ականների վերջին նա թողարկել է կապույտ ջինսերի սեփական հավաքածուն՝ Gloria Vanderbilt անունով:
Վանդերբիլթը նաև ակտիվ աշխարհիկ կյանք է վարել, ամունացել է 4 անգամ և ունեցել 4 որդի:












