Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արևելքում ազգամիջյան բախումների հետևանքով առնվազն 161 մարդ է զոհվել
Հունիսի սկզբից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արևելքում տեղի ունեցող ազգամիջյան բախումների պատճառով ավելի քան 300 000 մարդ լքել է իր տունը, առնվազն 161 մարդ զոհվել է: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությանը հղումով:
Նշվում է, որ զոհերը գրանցվել են տեղի ֆերմերների և անասնապահների միջև բախումների հետևանքով:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության խոսնակն ահազանգել է, որ եթե «զանգվածային բախումները» չդադարեն, ավելի շատ մարդիկ ապաստան կփնտրեն Ուգանդայում։










