Ազատամարտիկներ-Էրեբունի խաչմերուկում իրար են բախվել Hyundai Elantra-ն և BMW-ն. կան վիրավորներ
Հունիսի 18-ին, ժամը 13:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների և Էրեբունի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ազատամարտիկների և Էրեբունի փողոցների խաչմերուկում իրար են բախվել Hyundai Elantra և BMW մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:










