Սյունիքի մարզի կորած բնակչի դին գտել են Ողջի գետի մեջ՝ ջրահեղձ եղած վիճակում

15:37 • 18.06.19

Ս.թ.հունիսի 15-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում հաղորդվել էր ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ,1950թ.ծնված Վ. Ա-ի անհայտ կորելու մասին։

Ս.թ.հունիսի 16-ին ժամը 13:30-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ծառայողների հետ համատեղ Վ. Ա-ի դին հայտնաբերել են Կովսական համայնքի «Կիրհանք» կոչվող տարածքով հոսող Ողջի գետի մեջ՝ ջրախեղդ եղած վիճակում:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: