Ամերիկացի երգչուհու հագուստը պատռվել է ակտիվ պարելու արդյունքում, և նա ելույթը շարունակել է խալաթով (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկուհի 26-ամյա հիփ-հոփ երգչուհի Քարդի Բին համերգի ժամանակ մի քանի երգ կատարելուց հետո ստիպված է եղել զգեստափոխվել:
Ինչպես գրում է The Sun-ը, երգչուհին ելույթ է ունեցել Թենեսի նահանգում անցկացվող փառատոնի շրջանակներում: Նա բեմ է բարձրացել մարմինը կիպ գրկող փայլուն կոմբինիզոնով, սակայն այն, հավանաբար, չափազանց նեղ է եղել:
Ակտիվ պարերի ժամանակ, երբ երգչուհին հանդիսատեսին մեջքով է շրջվել, անհարմար դիպված է պատահել. հանդիսականի աչքի առաջ հագուստը պատռվել է հենց հետևի մասում:
Քարդին կատարվածից չի շփոթվել և շարունակել է ելույթը, թեև ստիպված է եղել դա անել խալաթով՝ դրանով իսկ հիացնելով երկրպագուներին:
Տեսանյութն՝ այստեղ:












