«Էմմի» մրցանակաբաշխությունը կարող է վերջին 16 տարվա ընթացքում առաջին անգամ առանց հաղորդավարի անցկացվել
Հեռուստատեսության բնագավառում հեղինակավոր «Էմմի» մրցանակաբաշխությունը կարող է 2003թ.-ից ի վեր առաջին անգամ առանց հաղորդավարի անցկացվել, գրում է Variety հարթակը:
Հաղորդավարից հրաժարվելու գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ «Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները որոշել էին մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունն անցկացնել առանց հաղորդավարների, և այդ քայլից հետո մրցանակաբաշխության վարկանիշը բարձրացել էր:
Հիշեցնենք, որ այս տարի «Էմմի»-ի անվանակարգերը կհայտարարվեն հուլիսի 16-ին, իսկ բուն մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:
Ենթադրվում է, որ այս տարի «Էմմի»-ի գլխավոր մրցանակները կշնորհվեն «Գահերի խաղը», «Մեծ պայթյունի տեսությունը» և «Բրոդ Սիթի» հեռուստասերիալներին:










