Իվանիշվիլիի անձնական ատամնաբույժը Վրաստանի առողջապահության նախարար է նշանակվել

16:51 • 18.06.19

Վրաստանի առողջապահության նախարարի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Էկա Տիկարաձեն: Նրան լրատվամիջոցներին է ներկայացրել երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն, գրում է apsny.ge կայքը:

Փախստականների գործերով, աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության նոր նախարարի ներկայացմանը ներկա է գտնվել նաև նախկին նախարար Դավիթ Սերգեենկոն, որն այդ պաշտոնը լքել է այսօր:

Տիկարաձեն մինչև նախարարների կաբինետի անդամ դառնալը եղել է Սաչխերեի հիվանդանոցի տնօրենը: Ինչպես նշում է աղբյուրը, նա հայտնի է որպես խոշոր ձեռնարկատեր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքի անձնական ատամնաբույժ: