Ճապոնիայում ցունամիի վտանգի նախազգուշացում է տրվել 6.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից հետո

18:34 • 18.06.19

Ճապոնական ծովում 6.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ուենեցել: Ինչպես հաղորդում է Russia Today-ը, ուժեղ ցնցումից հետո ցունամիի նախազգուշացում է տրվել կղզու ողջ տարածքում:

Ցնցումներ են գրանցվել ճապոնական խոշորագույն Հոնսյու կղզու արևմտյան ափերին: Նախնական հաղորդումների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ստորգետնյա տարածքում:

Ցունամիի վտանգ է հայտարարվել Յամագաթա և Նիիգաթա նահանգների և Իսիկավա նահանգի որոշ շրջանների համար: