Մերկելը պարզաբանել է, թե ինչու է ցնցվել Զելենսկու հետ հանդիպման ժամանակ

19:23 • 18.06.19

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պարզաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ իր վատ ինքնազգացողության պատճառը:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Մերկելը հայտնել է, որ պատճառ է դարձել ջրազրկումը: «Ես մի քանի շիշ ջուր եմ խմել և ինձ շատ լավ եմ զգում», - ասել է Մերկելը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ վատացել է ուժեղ շոգի պատճառով:

Բեռլինում այդ պահին օդի ջերմաստիճանը եղել է 30 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի: