Վիետնամում խոզի աֆրիկյան ժանտախտի տարածումը կանխելու համար ավելի քան 2,5 մլն խոզ է սպանդի ենթարկվել
Վիետնամում խոզի աֆրիկյան ժանտախտի հետագա տարածումը կանխելու համար ավելի քան 2,5 մլն խոզ է սպանդի ենթարկվել գրում է Reuters-ը՝ երկրի գյուղատնտեսության նախարարությանը հղումով:
Վիետնամի անասնաբուժության վարչության գլխավոր համաճարակաբան Նգուեն Վան Լոնգը հայտնել է, որ խոզի աֆրիկյան ժանտախտը տարածվել է երկրի 63 շրջաններից 58-ի ֆերմաներում:
Մարտին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կոչ էր արել երկրում հիվանդության տարածման առնչությամբ արտակարգ դրություն սահմանել:
«Առայժմ արտակարգ դրություն չենք սահմանի, քանի որ վիրուսը վտանգավոր չէ մարդու համար, իսկ համաճարակը չի սպառնում մեր ազգային անվտանգությանը»,- ասել է Լոնգը:
Խոզի աֆրիկյան ժանտախտը խոզերի՝ առանձին վտանգ ներկայացնող վիրուսային հիվանդություն է, որի վտանգը մարդուն չի փոխանցվում, սակայն կարող է լուրջ վնաս հասցնել գյուղատնտեսական աճին, քանի որ բուժման ենթակա չէ: Հիվանդության տարածումը հնարավոր է կանխել միայն կարանտինային խիստ միջոցառումներ ձեռնարկելով:










