Միխայիլ Գալուստյանը կնկարահանվի իր համար անսովոր կերպարում
Ռուսական «Թեթև վարքի տեր տատիկը» կատակերգության հեղինակ Մարյուս Վայսբերգը խոստացել է Միխայիլ Գալուստյանին նկարահանել նրա համար անսպասելի լուրջ դերում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ապագա նախագիծը նա ներկայացրել է չորեքշաբթի ՌԴ մշակույթի նախարարությունում կայացած ազգային ֆիլմարտադրությանը նվիրված նիստի ժամանակ:
Ինչպես նա ներկայացրել է, գրասենյակային աշխատանքի մասին պատմող ֆիլմը կկոչվի «Ազատել Ժորային»: «Գալուստյանի տաղանդը, ինչպես ինձ թվում է, կինոյում գնահատված չէ: Հույս ունեմ, կհաջողվի նրա համար բենեֆիս կազմակերպել: Կարծում եմ՝ նա բոլորին կզարմացնի քնարականությամբ և դրամայով, որին ինքն ընդունակ է», - ասել է ռեժիսորը:
«Կարծում եմ՝ նա Եվգենի Լեոնովի չափ տաղանդ ունի, միևնույն ժամանակ ֆիլմը կլինի չափազանց ծիծաղելի», - հավելել է ռուս մասնագետը:
Ֆիլմի արտադրական բյուջեն կկազմի 100 մլն ռուբլի: Վարձույթում ժապավենը կհայտնվի 2021 թվականի մարտին:










