Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների օրը հայտնի է. ermenihaber.am

12:12 • 19.06.19

Պոլսո Հայոց պատրիարքարանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հունիսի 18-ին տեղի ունեցած կրոնական ժողովի ընթացքում որոշում է կայացվել սկսել տեղապահի ընտրության գործընթացը, գրում է ermenihaber.am-ը:

Կրոնական ժողովը կայացել է պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նախագահությամբ և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ատենապետությամբ։

Հայտարարության մեջ նշված է, որ տեղապահի ընտրությունները կանցկացվեն ըստ օրենքների և սահմանադրության՝ Թուրքիայում հոգևոր ծառայության մեջ գտնվող հոգևորականների մասնակցությամբ։

Այսպիսով՝ հունիսի 27-ին՝ առավոտյան ժամը 10։00-ին, հրավիրվելու է եկեղեցական համագումար՝ տեղապահի ընտրությունների օրակարգով։