Վերաքննիչ քրեական դատարանի դիմացից երկու անձ է բերվել ոստիկանություն

12:24 • 19.06.19

Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներից երկուսը բերվել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Տեղում ոստիկանները պարզաբանեցին, որ այդ անձինք բերվել են տեղի ունեցած միջադեպի պատճառով: Բերվածներից մեկը Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է, մյուսը՝ Քոչարյանի խափանման միջոցը դարձյալ կալանք սահմանել պահանջող քաղաքացիներից:

Ոստիկաններից մեկը մանրամասնեց նաև, որ բերվածներից մեկն ալկոհոլ օգտագործած է եղել, սակայն ստույգ չի նշվում՝ ով:

Նշենք, որ դատարանի դիմաց քաղաքացիներից մեկը փորձում էր ստվարաթուղթ կախել ծառից, որի վրա ինչ-որ բան էր պատկերված, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին՝ հորդորելով չսրել իրավիճակը: