Նյու Յորքում «մահացած երեխա» է հայտնաբերվել, հետո պարզվել է՝ այն ընդամենը տիկնիկ է (տեսանյութ)

13:17 • 19.06.19

ԱՄՆ խոշորագույն Նյու Յորք քաղաքի Քուինս թաղամասի այգիներից մեկում վաղ առավոտյան վազորդը դեմքով խոտերի մեջ խրված «երեխայի» մարմին է հայտնաբերել և ոստիկանություն զանգահարել, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Ոստիկաններն արագ դեպքի վայր են ժամանել, դեղին ժապավենով շրջափակել տարածքը և անգամ մարմինը դիակների համար նախատեսված պարկում տեղավորել:

Ոստիկաններն առաջին պահին եզրակացրել են, որ տակդիրով ու շապիկով «երեխան» մոտ 3 ամսական է: Մարմինը գունազրկված է եղել, ինչը վկայել է երկար ժամանակ առաջ վրա հասած մահվան մասին: Հաղորդվում է, որ շուրջ 200 ոստիկան մասնակցել է տարածքում ապացույցների որոնմանը:

Շուտով հայտնաբերվել է, որ «մահացած երեխան» ընդամենը մարդանման տիկնիկ է: Դեպքի մանրամասները պարզվում են: