Թուրքիայում հարբած ադրբեջանուհին գետն է նետվել
Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ հանգստավայրում կարողացել են փրկել իրեն գետը նետած հարբած ադրբեջանուհուն, հաղորդում է minval.az-ը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 31-ամյա Քոնուլ Նաջաֆովան, որը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, նետվել է Մանավգաթ գետը։ Կնոջը փրկել է մի երիտասարդ, որը նրա հետևից գետն է նետվել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մեկ այլ տղամարդ հարևանությամբ գտնվող նավակից փրկարարական օղակ է նետել նրանց ուղղությամբ։
Քոնուլ Նաջաֆովան անգիտակից վիճակում դուրս է բերվել ջրից և տեղափոխվել հիվանդանոց։










