Մեծ Բրիտանիայում քաղցկեղով հիվանդը մահացել է ամուսնությունից ժամեր անց

13:49 • 19.06.19

Մեծ Բրիտանիայի Ուիգան քաղաքում հիվանդանոցի աշխատակիցները մահամերձ հիվանդի համար հարսանեկան արարողություն են կազմակերպել, հաղորդում է Daily Mail-ը:

Հիսունմեկամյա Նիք Գլովերը պատրաստվում էր ամուսնանալ հունիսին, սակայն անցած տարի նրա մոտ հայտնաբերված քաղցկեղը խափանել է ամուսնության ծրագրերը: Ապրիլի 28-ին տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ բժիշկները զգուշացրել են նրան՝ ավելի լավ է արագացնել հարսանիքը:

Արարողությունը տեղի է ունեցել հենց նույն օրը՝ հիվանդանոցի աշխատակիցների ջանքերով: Երջանիկ պատահականությամբ Գլովերի քույրը, որը երկրի մյուս ծայրում է ապրում, այդ օրը քաղաքում է գտնվել, իսկ նրա ընկերը, որը պետք է վկա լիներ, հասցրել է վերջին րոպեին վերադառնալ Շոտլանդիա կատարած ուղևորությունից:

Հարսանեկան արարողությունից ժամեր անց, ցավոք, փեսացուն վախճանվել է: Հարսնացուն շնորհակալություն է հայտնել անձնակազմին իրենց համար այդքան կարևոր հարցում ցուցաբերած աջակցության համար: