Ալիևը կարգադրել է 50%-ով բարձրացնել ԿԸՀ նախագահի և մյուս աշխատակիցների աշխատավարձերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է 50%-ով բարձրացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի, քարտուղարների և կառույցի մյուս անդամների աշխատավարձերը:
Ինչպես հայտնում է minval.az-ը, ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը երկրի նախագահի որոշման արդյունքում կստանա 3060 մանաթ, մյուս աշխատակիցները՝ ավելի քիչ:
Ալիևի կարգադրությունն ուժի մեջ կմտնի 2019թ. սեպտեմբերի 1-ից:










