Երևանում դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության անդամ Արմեն Ամիրջանյանին. Վահան Բաբայան

20:19 • 25.06.19

Երևանի Ամիրյան փողոցում դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

«Քիչ առաջ Ամիրյան փողոցում դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին:
Լրացուցիչ կտրվի տեղեկատվություն»,-գրել է նա: