Հարավային Կալիֆոռնիայում երկրաշարժի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

06:40 • 05.07.19

Հարավային Կալիֆոռնիա նահանգում հուլիսի 4-ին տեղի ունեցած 6,4 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով արտակարգ դրություն է հայտարարվել: Այդ մասին հաղորդում է Газета-ն՝ հղում անելով Գեվին Նյուսոմի նահանգապետին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանություններն այժմ կարող են օգտվել որոշ լրացուցիչ միջոցներից և օգնել վերացնել երկրաշարժի հետևանքները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արձագանքելով Հարավային Կալիֆոռնիայում տեղի ունեցած երկրաշարժին, հայտարարել է, որ իրավիճակը վերահսկվում է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիա նահանգում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը վերջին 20 տարում ամենահզորն է: