Արարատ Միրզոյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին: ՀՀ ԱԺ նախագահը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Խորը ցավով տեղեկացա Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի մասին։ Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և ապաքինում մաղթում վիրավորներին»,- գրել է Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 6 զոհ և 11 տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զոդի կարմրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:










