ԱՄՆ Ֆլորիդա նահանգի առևտրի կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կա մոտ 20 տուժած (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պլանթեյշն քաղաքում որոտացած պայթյունի հետևանքով շուրջ 20 մարդ է վիրավորվել, հաղորդում է ABC News-ը: Հաղորդվում է, որ տուժածներից 2-ի վիճակը ծանր է:
Ոստիկանության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել The Fountains առևտրի կենտրոնում: Պայթյունի պատճառը հայտնի չէ: Նախնական տվյալներով՝ պատճառը կարող էր գազի արտահոսքը լինել, սակայն այս վարկածը դեռևս չի հաստատվել:
Տուժածների մեծ մասը պայթյունի պահին մոտակա ֆիտնես կենտրոնում է եղել: Փլատակների տակ մնացած հնարավոր տուժածներին հայտնաբերելու նպատակով դեպքի վայրում փրկարարներ են աշխատում: Փակվել են Հարակից գրասենյակներն ու հաստատությունները:


















