Վթարից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել. ՃՈ պետը՝ Զոդի կամրջի վթարի մասին (տեսանյութ)
Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարի դեպքի վայրում աշխատանքներ են կատարում փրկարար ծառայության, ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները: Դեպքի վայրում է նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ով Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ վթարի հետևանքով կա վեց զոհ:
«Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար Երևան –Երասխ ճանապարհի 54 կմ-ին, նախնական տվյալներով՝ կա 6 զոհ, 9-ը վիրավոր: Այս պահին այդքանն է հայտնի: Թե ինչու է առաջացել հրդեհն, այս պահին որևէ վարկած չենք կարող ասել, բայց վթարից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել»,-ասաց Կարապետյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա:










