Վանաձորի Գրիբոյեդովի փողոցի բնակարաններից մեկի ննջասենյակում հրդեհ է բռնկվել

15:06 • 07.07.19

Հուլիսի 7-ին՝ ժամը 10:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որը հրդեհը բռնկվել է Գրիբոյեդովի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:07-ին, մարվել՝ 11:23-ին:

Այրվել են ննջասենյակի պատուհանը (մոտ 3 քմ), մեկ զգեստապահարան և մեկ մահճակալ՝ մասամբ: