Գորի-Քարելի ավտոճանապարհի հետևանքով կա 3 զոհ, տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր. նրանք ՀՀ քաղաքացիներ են (թարմացվում է)
22.33
ԱԻՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից տուժած ՀՀ քաղաքացիներից երեքը` (Լ. Մ. ծնված 2002 թ., Մ. Մ. ծնված 1988 թ. և Մ. Մ. ծնված 2005 թ.), հուլիսի 8-ի առավոտյան կտեղափոխվեն Հայաստան:
19:00
Ժամը 19:00-ի դրությամբ Ա.Մ.-ի և Ռ.Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ ծանր:
17:54
Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են Ռ.Հ.-ի (42 տ.), Ա.Մ.-ի (7 տ.) և Է.Մ.-ի (15 տ.) դիերը:
ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ Ա.Մ.-ն (43 տ.), Ռ.Մ.-ն (13 տ.), Մ.Մ.-ն (31 տ.), Լ.Մ.-ն (15 տ.) և Մ.Մ.-ն (13 տ.) հոսպիտալացվել են Քարելիի և Գորիի բժշկական կենտրոններ:
Բժշկական կենտրոններից ստացված նախնական տեղեկության համաձայն՝ Մ.Մ.-ն (31 տ.) գտնվում է Գորիի ԲԿ-ում, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ.Մ.-ն և Մ.Մ.-ն տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ-ներ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Քարելիի ԲԿ-ում գտնվող Ա.Մ.-ի և Ռ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, վերջիններս նույնպես տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ-ներ:
15:49
Այսօր Գորի-Քարելի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ հինգ քաղաքացիներից երկուսը՝ Մ. Մ.(30 տր.) և Լ. Մ (16 տր.) գտնվում են Գորիի հիվանդանոցում։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ տեսակցել և զրուցել են նրանց հետ։ Բժիշկների փոխանցմամբ՝ նրանց վիճակը կայուն է և կյանքին որևէ վտանգ չի սպառնում։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Ռ. Մ.(12 տր.), Ա. Մ. (40 տր.), Մ. Մ. (13 տր.) գտնվում են Թբիլիսիի բժշկական կենտրոններում։
Ռ. Մ. վիճակը կայուն է, կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Նրան տեսակցել են դեսպանության դիվանգետները։
Ա.Մ. գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է։
Մ.Մ վիճակը ծայրահեղ ծանր է։
15:07
Բժշկական կենտրոններից ստացված նախնական տեղեկության համաձայն՝ Մ.Մ.-ն (31 տ.) գտնվում է Գորիի ԲԿ-ում, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ.Մ.-ն և Մ.Մ.-ն տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ-ներ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Քարելիի ԲԿ-ում գտնվող Ա.Մ.-ի և Ռ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, վերջիններս նույնպես տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ-ներ:
13:44
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը մեկնել է Վրաստան՝ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների վիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար:
11:30
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ պատահարը տեղի է ունեցել Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ-ին: ՃՏՊ-ի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ՝ Ռ. Հ., Է. Մ. և Ա. Մ., մահացել են, իսկ հինգը՝ Լ. Մ., Մ. Մ., Մ. Մ., Ա. Մ. և Ռ. Մ., տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժածների առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով։
10:41
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ զոհվել է ՀՀ երեք քաղաքացի, տուժել՝ հինգը: Տուժածներից մեկին տեղափոխել են Գորի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներին՝ Թբիլիսի քաղաքի ԲԿ, որտեղ նրանցից մեկի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:
10:09
Հուլիսի 7-ին՝ ժամը 08:10-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են քաղաքացիների դիերը, իսկ տուժածները հոսպիտալացվել են Քարելիի ԲԿ։ Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
Ըստ Shamshyan.com-ի նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշներով Mercedes-ը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Վթարը տեղի է ունեցել Քարելի քաղաքի վարչական տարածքում: Վթարի հետևանքով մահացածներից 2-ը երեխաներ են մեկը՝ կին:










