Կալիֆոռնիայում 2-րդ հզոր երկրաշարժից հետո արտակարգ դրություն է հայտարարվել (լուսանկարներ)

10:53 • 07.07.19

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմն արտակարգ դրություն է հայտարարել երկրորդ ուժեղ երկրաշարժից հետո, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ 7,1 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները, որոնք վերջին 20 տարվա մեջ ամենահզորն էին, զգացվել են Սակրամենտոյից մինչև Մեքսիկա:

Երկրաշարժի հետևանքով վնասվել են ճանապարհներ, շինություններ, խմելու ջրի խողովակներ, գազատարներ և այլ ենթակառուցվածք, հրդեհվել են բնակելի տներ:

Նահանգապետը Կալիֆոռնիայի բնակիչներին նախազգուշացրել է, որ նոր ցնցումների վտանգ կա:

«Որպես կալիֆոռնիացիներ՝ մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ երկրաշարժին»,-հայտարարել է նահանգապետը՝ բոլոր տուժածներին խոստանալով օգնություն տրամադրել դաշնային ֆոնդերից:

Հիշեցնենք, որ անցած չորեքշաբթի Կալիֆոռնիայում գրանցվել էր 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, երեք օր անց հաջորդել է 7,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը:

Image result for California second earthquake