Ֆրանկֆուրտում ականազարծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած 500 կգ կշռող ռումբը
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած չպայթած ական է հայտնաբերվել: Քաղաքի իշխանությունները մոտ 16 500 մարդ են տարհանել: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` ռումբը հայտնաբերվել է Եվրոպական կենտրոնական բանկի շտաբ-բնակարանի մոտակայքում կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ:
Ստացված տեղեկությունների համաձայն` 500 կգ կշռող ռումբն արդեն ականազերծվել է: Գործողության ընթացքում մեծ վնաս է հասցվել քաղաքի ենթակառուցվածքներին: Նշվում է, որ մարդկանց թույլատրվել է տուն վերադառնալ:










