Ինդոնեզիայում 6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

20:12 • 07.07.19

Ինդոնեզիայում 6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով Սեյսմիկ ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնին:

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 100 000 բնակչություն ունեցող Տերնատե քաղաքից 193 կմ հարավ, օջախը՝ 80 կմ խորության վրա:

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություն չեն ստացվել: