Ուկրաինական հատուկջոկատայինները չեն կարողացել կոտրել դուռը, սակայն ազատել են պատանդներին (տեսանյութ)

19:31 • 07.07.19

Ուկրաինայի ոստիկանությունն Օդեսայում հատուկ գործողության արդյունքում ազատել է երկու կանանց, որոնց ֆինանսական հաստատություններից մեկում պատանդ էին վերցրել: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Ձերբակալվել է տեղի բնակիչ, 1994 թվականին ծնված մի տղամարդ, որը մինչ ձերբակալումը պահանջում էր միլիոն դոլար և ուղղաթիռ: Երեքժամյա բանակցություններն արդյունք չեն տվել և հատուկջոկատայիններն ստիպված են եղել այլ քայլերի դիմել:

Ճիշտ է, նրանք սկզբում չեն կարողացել կոտրել հաստատության դուռը և ստիպված են եղել կոտրել պատուհանն ու այդ ճանապարհով ներս մտնել: Ի վերջո, դուռը ներսից բացել է ոստիկաններից մեկը: Հարուցվել է քրեական գործ, պարզվում են միջադեպի հանգամանքները: