Համացանցում հրապարակվել է Ստրոմբոլի հրաբխի ժայթքման տեսանյութը
Անցած չորեքշաբթի Իտալիայում տեղի է ունեցել Ստոմբոլի հրաբխի երկրորդ ժայթքումը, որի տեսանյութն արդեն հայտնվել է համացանցում՝ ցույց տալով ինչպես է մոխրի և փոշու ավելի քան մեկ կիլոմետրանոց սյունը վեր բարձրանում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հրաբխի ժայթքումը վախեցրել է զբոսաշրջիկներին, որոնք խուճապահար փախել են համանուն կղզուց:
Հատկանշական է, որ երբ հրաբուխը բարձր աղմուկով ժայթքել է, ավելի քան 30 զբոսաշրջիկ, անվտանգության նկատառումներից ելնելով, նետվել է ծովը: Ընդհանուր առմամբ կղզուց հեռացել է հազար զբոսաշրջիկ:
Հայտնի է, որ ժայթքման հետևանքով զոհվել է մեկ մարդ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:











