Մի խումբ քաղաքացիներ աղբ են բերել՝ հանձնելու Երևանի քաղաքապետարանին, նրանցից 8-ը բերման են ենթարկվել (տեսանյութեր)
11:45
Երևանի քաղաքապետարանի մոտից ոստիկանություն քաղաքացիներ են բերման ենթարկվել: Tert.am-ի հարցին, թե քանի քաղաքացի է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց.«Երևանի քաղաքապետարանի մոտից 8 քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով»:
10:55
Մի խումբ քաղաքացիներ այսօր Երևանի Արշակունյաց փողոցից աղբ են բերել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ հանձնելու քաղաքապետարանին:
Ակցիայի մասնակիցներից է Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:
Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի մասնակիցներից մի քանիսին:
Մանրամասները դիտեք տեսանյութում։










