Բլոգերը տեսանկարել է, թե ինչպես է ճանապարհին այրվում իր Chevrolet Corvette մեքենան (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում ցուցադրվում է ճանապարհին այրվող Chevrolet Corvette մեքենան: Դեպքը տեսագրել է մեքենայի սեփականատերը՝ հրշեջներին սպասելիս, գրում է motor.ru-ն:
Թե ինչն է դարձել մեքենայի հրդեհման պատճառ՝ չի նշվում, սակայն տեսանյութի հեղինակը հայտնել է, որ դժվարությամբ է դուրս պրծել մեքենայից:
Տեսանյութում պատկերված է 2014 թվականի ատադրության Chevrolet Corvette:
Մեքենայի տերը տեսանյութը նկարել է հեռվից, քանի որ վախեցել է պայթյունից:
Մարտական հաշվարկն ուշ է ժամանել դեպքի վայր, երբ մեքենայից գրեթե ոչինչ չէր մնացել:










