Նեպալում ավելի քան 30 մարդ է մահացել ջրհեղեղների և սողանքների հետևանքով

18:49 • 13.07.19

Նեպալում շարունակվող ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, 12-ը վիրավորվել են, ևս 17 մարդու ճակատագիր անհայտ է: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի ՆԳՆ-ին:

Ջրհեղեղը պայմանավորված է երկրում հինգշաբթի երեկոյան մեկնարկած և չդադարող հորդառատ անձրևներով: Նշվում է, որ տարերային աղետը խոցել է երկրի 21 շրջան: Ներկա դրությամբ իշխանություններին հաջողվել է տարհանել 831 մարդու:

Միևնույն ժամանակ ոստիկանության 28 000 աշխատակից պատրաստ է փրկարարական աշխատանքներ իրականացնելուն: Ներքին գործերի նախարարությունը գետերի մոտակա շրջանների բնակիչներին կոչ է արել անվտանգ գոտիներ տեղափոխվել: