Թուրք հրուշակագործը հատուկ կարկանդակ է ուղարկել Պուտինին С-400-ների մատակարարման համար

23:20 • 13.07.19

Թուրք հրուշակագործը, որ Գինեսի գրքի ռեկորդակիր է, Պուտինի համար հատուկ կարկանդակ է պատրաստել՝ С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումն սկսելու առթիվ:

Ինչպես գրում է Gazeta.ru-ն, Բուրսա քաղաքում բնակվող Հասան Աջարը, թուրքական ավանդական կարկանդակ (բյորեկ) է ուղարկել ՌԴ ղեկավարին:

Նրա խոսքով՝ մեծ թվով մարդիկ, որոնք եկել էին տեսնելու կարկանդակը, դրական են գնահատել այն:  

Հիշեցնենք, որ ռուսական ՀՕՊ համակարգերի մատակարարումը մեկնարկել է նախօրեին: Առաջին խմբաքանակն արդեն հասել է Անկարա: Ինչպես երեկ հայտնել էր ռուս ռազմական փորձագետներից մեկը, թուրքերը մտադիր են նոր համակարգերը տեղակայել ինչպես Անկարայի մոտ, այնպես էլ Հայաստանի հետ սահմանին: