Ադրբեջանում 500-ամյա սոսու հսկայական ճյուղն ընկել է զբոսաշրջիկների վրա. կան տուժածներ

18:17 • 14.07.19

Ադրբեջանի հյուսիսարևմտյան շրջանում գտնվող Շեքիի խաների պալատի մոտ 500-ամյա սոսու ճյուղն ընկել է զբոսաշրջիկների վրա, հաղորդում է INTERFAX.RU-ը:

Ծառի ճյուղի տրամագիծը կազմել է 50 սմ: Երկրի Զբոսաշրջության պետական գործակալության նախնական տվյալներով՝ 19 մարդ է տուժել, այդ թվում և արտասահմանցիներ: РИА Новости-ի տեղեկություններով՝ տուժածների թվում երկու ռուս և 5 սիրիացի կա:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը: Զբոսաշրջային պետական գործակալության ղեկավարությունը նույնպես մեկնել է Շեքի: Երկրի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ ստանձնել է իրավիճակի վերահսկողությունը: