Աֆղանստանի հյուսիսում պայթյուն է որոտացել, կան զոհեր
Աֆղանստանի հյուսիսային Բաղլան շրջանի ավտոճանապարհներից մեկում ռումբ է պայթել, ինչի հետևանքով առնվազն 5 ոստիկան է զոհվել, 2-ը վիրավորվել են, հաղորդում է TOLO News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Պայթուցիկ սարքը գործել է այն պահին, երբ ճանապարհով անցնելիս է եղել ոստիկանական Humvee արտաճանապարհային մեքենան:
Տարածաշրջանում գործող ոչ մի ահաբեկչական խմբավորում առայժմ իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը:










