Հոնկոնգում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել
Հոնկոնգի շուրջ 115 000 բնակիչ, կազմակերպիչների գնահատումներով, մասնակցել են հակակառավարական ակցիային, որը կիրակի տեղի է ունեցել քաղաքի մայրցամաքային հատվածի Շատին շրջանում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով չինական աղբյուրին, երթին 28 000 մարդ է մասնակցել: Ցուցարարների և ոստիկանների միջև առանձին բախումներ են գրանցվել: Իրավապահները ծայրահեղական տրամադրվածություն ունեցող ակտիվիստների նկատմամբ մի քանի անգամ պղպեղային գազ են կիրառել: Վերջիններս էլ ոստիկանների ուղղությամբ շշեր և ճանապարհային կոներ են նետել: Սակայն, ընդհանուր առմամբ, երթը խաղաղ բնույթ է կրել: Լուրջ միջադեպերի մասին ոչինչ չի հաղորդվել:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Հոնկոնգում զանվածային բողոքի ցույցեր են բռնկվել՝ ընդդեմ տեղի իշխանությունների նախաձեռնության, որով թույլատրվում է դատական հետապնդման նպատակով Հոնկոնգից Չինաստան տեղափոխել անձանց, որոնք կասկածվում են Չինաստանի օրենքները խախտելու մեջ:










