Ավտովթար՝ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում. կա 5 տուժած
Հուլիսի 14-ին` ժամը 14:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ կա 5 տուժած:
Պարզվել է, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով տուժածներ՝ Հ.Ս.-ն (ծնված 1999 թ.), Վ.Բ.-ն (ծնված 1999 թ.), Հ.Հ.-ն (ծնված 2000 թ.) և Ս.Ղ.-ն (ծնված 1998 թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Ա.Կ.-ն (ծնված 2007 թ.)` մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:










