Վերին Ջրաշեն թաղամասի գերեզմանատան մոտակայքում բռնկված հրդեհը հաջողվել է մարել
Հուլիսի 13-ին, ժամը 13:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասի գերեզմանատան մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին, մարվել՝ 22:20-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










