Բախումներն ու անկարգությունները Փարիզում շարունակվում են. Ելիսեյան դաշտերում ցուցարարները սկսել են աղբ այրել
Ոստիկանության հետ բախումներն ու ակնարգությունները Փարիզում շարունակվում են Բաստիլի գրավման օրվա տոնակատարությունից հետո: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ցուցարարները սկսել են այրել աղբն ու ճանապարհի երկարությամբ տեղակայված աղբամանները, ինչի հետևանքով ծուխ է տարածվել քաղաքում:
Փարիզի գլխավոր փողոցներից մեկում՝ Ելիսեյան դաշտերում, նույնպես խիտ ծուխ է տիրում: Ցուցարարները փողոցի կենտրոնում հսկայական աղբաման են տեղակայել, այնուհետև այրել են այն:
Հրդեհի մարման համար դեպքի վայր է ժամանել հրշեջ հաշվարկը, որը կարճ ժամանակահատվածում վերացրել է կրակը:
Բախումները ոստիկանների և ցուցարարների միջև նույնպես չեն դադարում: Ոստիկանները կարգազանց ցուցարարներին ցրում են արցունքաբեր գազի միջոցով, իսկ չհեռացողներին նաև ռետինե մահակների հարվածներով:
Մեքենաներն ու ավտոբուսները չեն կարողանում անցնել Ելիսեյան դաշտերի մոտով, քանի որ երթևեկելի մասում ցուցարարները մետաղական ցանկապատ են շարել:










