Փարիզում զանգվածային ցույցերի առաջնորդին ձերբակալել են ուղիղ եթերում (տեսանյութ)
Փարիզում «Դեղին բաճկոններ» շարժման առաջնորդներից մեկի՝ Էրիկ Դրուեի ձերբակալության պահը հայտնվել է տեղի հեռուստատեսության ուղիղ եթերում:
Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հավելելով, որ ցույցերի ժամանակ 152 մարդ է բերման ենթարկվել: Ցուցարարները շշեր և քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչին ի պատասխան իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Այսօրվա ցույցերը տեղի են ունենում ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված միջոցառումների ֆոնին:
CNN հեռուստաալիքի տվյալներով՝ Փարիզում 2018-ի նոյեմբերին մեկնարկած բողոքի ցույցերի ողջ ընթացքում ոստիկանների հետ բախումների հետևանով առնվազն 24 մարդ զրկվել է աչքից: Դա հիմնականում տեղի է ունեցել ռետինե փափուշտների՝ աչքին դիպչելու հետևանքով:
Բաստիլի գրավման օրը ֆրանսիացիների համար ազգային տոն է, որը նշվում է 1880 թվականից: Բաստիլը ամրոցը, որը վերածվել էր պետական հանցագործների քաղաքական բանտի, գրավվել է 1789-ի հուլիսի 14-ին: Ամեն տարի տոնակատարությունները սովորաբար անցկացվում են Ելիսեյան դաշտերում:










