Երևանում ԲԿ-ներից մեկի հետնամասում գտնվող պահեստում հայտնաբերվել է Երևանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի տեղակալի կախված դին. Shamshyan.com

14:18 • 14.07.19

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բանժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 13-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23։15-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Մ. Իզմիրլյան բժշկական կենտրոնի հետնամասում գտնվող պահեստ, որտեղ հայտնաբերել է տղամարդու կախված դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 30-ամյա Վահան Դ.-ն էր, ով ինքնասպանություն գործելու նպատակով նշված պահեստում կախվել է։ Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Երևանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ տնօրենի տեղակալ։ 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: