Շվեդիայում ավիավթարի հետևանքով 9 մարդ է մահացել

23:24 • 14.07.19

Շվեդիայի հյուսիսում մեկ շարժիչով աշխատող ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևաքնով 9 մարդ մահացել է: Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին հայտնել են շրջանի վարչակազմից:

Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է Վեստերբոթեն շրջանի Ումեո քաղաքի մոտակայքում: Հայտնի է, որ ինքնաթիռում պարաշյուտիստներ են եղել:

Օդանավով թռչող բոլոր ինը ուղևորները տեղում մահացել են: Ներկա պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում: