Երևանի համար գիտնականների՝ կլիմայի փոփոխության հետևանքների կանխատեսումն այնքան էլ լավը չէ. Էրիկ Գրիգորյան

14:30 • 14.07.19

Հայաստանում լայնամասշտաբ անտառպատումը և ջրամբարաշինությունը անհրաժեշտություն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով Ցյուրիխի տեխնիկական համալսարանի գիտնականների հետազոտությունը:

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ցյուրիխի տեխնիկական համալսարանի գիտնականները շուրջ 500 քաղաքների համար հաշվարկել են կլիմայի փոփոխության հետևանքները (2000-2050թթ, 2 աստիճան բարձրացում):

Երևանի համար կանխատեսումը մեղմ ասած այնքան էլ լավը չէ, ամառը ջերմաստիճանը կավելանա մինչև 7.6, ձմեռը 5.2 աստիճանով, համադրելի կլինի Տաշքենտի այժմյան կլիմայի հետ:

Հայաստանում լայնամասշտաբ անտառպատումը և ջրամբարաշինությունը անհրաժեշտություն է»,- գրել է նա: