Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի (լուսանկարներ)
Նեպալում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների զոհերի թիվը հասել է 65-ի, ևս 38 մարդ տուժել է, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր 50 զոհի և 25 տուժածի մասին:
Բացի այդ, շարունակվում են 30 մարդկանց որոնողական աշխատանքները, որոնք անհետ կորած են համարվում:
Փրկարարները տուժած տարածքներից ավելի քան 1146 բնակչի են տարհանել: Ընդհանուր առմամբ տարերքը վնասել է երկրի շրջաններից 22-ը, որոշ տեղերում առկա են էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ: Սպասվում է, որ հորդառատ անձրևները կշարունակվեն ևս երկու օր:
Ավելի վաղ Նեպալի ներքին գործերի նախարարությունը կոչ էր արել գետերի մոտ գտնվող բնակավայրերում ապրող մարդկանց տեղափոխվել անվտանգ գոտիներ:




.jpg?1563170783208)













