Հռոմում 550 եվրոյով տուգանել են հոլանդացու, որը Պյացցա Նավոնա հրապարակի շատրվանից հանել է նետված մետաղադրամները

16:14 • 15.07.19

Իտալիայի մայրաքաղաքում 550 եվրոյով տուգանել են 36-ամյա հոլանդացու, որը Պյացցա Նավոնա հրապարակի շատրվանից հանել է նետված մետաղադրամները, հայտնում է nos.nl-ն:

Նշվում է, որ նրան «բռնացրել» են վաղ առավոտյան մետաղադրամները հավաքելիս:

«Ոստիկանության համաձայն, երբ օտարերկրացին հասկացել է, որ իրեն իրավապահները նկատել են, փորձել է հավաքածը թաքցնել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնի է՝ Հռոմում արգելված է շատրվանները նետված մետաղադրամները հավաքելը: Դրանք հիմնականում նետում են զբոսաշրջիկները:

Բացի այդ՝ արգելվում է լողալ շատրվաններում, դրանում գրառումներ թողնել և դրա հարևանությամբ ալկոհոլային խմիչքներ օգտագործել: