Կապանի ոոշ թաղամասերում 12 ժամ ջուր չի լինի

00:00 • 15.07.19

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի  16-ին ժամը 10։00-22։00-ն կդադարեցվի Կապան քաղաքի Լեն Հանքեր և Կավարտ թաղամասերի ջրամատակարարումը։

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: