Հնդկաստանում ուղևորներով լի ատրակցիոնի պոկվելու հետևանքով 2 մարդ է զոհվել. տեսախցիկը ֆիքսել է վթարի պահը (տեսանյութ)
Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Ահմադաբադ քաղաքի զվարճանքների այգում ատրակցիոնի վթարի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 29-ը հոսպիտաալցվել են, գրում է Jerusalem Post-ը: Մեկ այլ աղբյուրի տվյալներով՝ զոհերի թիվը 3-ի է հասնում:
Տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ ճոճանակաձև ատրակցիոնը աջ ու ձախ ճոճվելիս պոկվում և 32 ուղևորների հետ միասին ներքև է ընկնում:
Ոստիկանության հաղորդմամբ՝ զոհվածները 24-ամյա Մանալի Ռաջվադին և 22-ամյա Մոհամադ Ջավեդն են: Տուժածներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Պատահարի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Who's responsible for this incident?
— Darshan Bhatt (@DarshanBhatt22) July 14, 2019
Poor management!#Kankaria #ahmedabadpic.twitter.com/qZ8vNgcADa










