Սևանա լճի լողափերի տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում Սևանի քաղաքապետարանի դիմաց. տեսանյութ
12։20
Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա անելուց հետո քաղաքացիները որոշեցին ակցիան շարունակել Երևան-Սևան ճանապարհի՝ «ԳԱԻ պոստ» կոչվող հատվածում: Նրանք պահանջում են, որ կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սևանում լողալը վտանգավոր չէ:
Սևանի քաղաքապետն ու Գեղարքունիքի մարզպետը քիչ առաջ քաղաքապետարանում հայտնեցին, որ այս ընթացքում կխոսեն կառավարության անդամների հետ և տնտեսվարողներին կհայտնեն բանակցությունների մասին:
12։05
Սևանի քաղաքապետարանում՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և քաղաքապետ Սարգիս Մուրադյանի մասնակցությամբ, քննարկում է տեղի ունենում տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք այսօր Երևան–Սևան ճանապարհին բողոքի ակցիա էին իրականացնում:
Պատճառն այն է, որ Սևանա լճի «ծաղկելու» պատճառով զբոսաշրջիկներ չեն այցելում Սևան, և տնտեսվարող սուբյեկտները խնդիրներ ունեն, սպառնում են, որ հարկեր չեն տալու:
Վերջին օրերին Սևանի ափին գործող տնտեսությունների ներկայացուցիչները փակել էին ճանապարհը և պահանջում են լուծել Սևանի ջրի գունափոխման հարցը:










