Ֆլորիդայի կղզիներ հանգստի մեկնած տղամարդը տեղատվության ժամանակ կյանքի գնով փրկել է 8-ամյա դստերը
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի կղզիներ հանգստի մեկնած տղամարդն իր դստեր հետ հայտնվել է տեղատվության ժամանակ առաջացած ջրի ուժեղ հոսքի մեջ և սեփական կյանքի գնով փրկել դստեր կյանքը, հայտնում է Fox News-ը:
46-ամյա Թոմաս Զակրևսկին և ևս մի քանի մարդ, այդ թվում՝ երեխաներ, ջրում են եղել, երբ սկսվել է տեղատվությունը: Տղամարդն ու իր 8-ամյա դուստրը չեն հասցրել դուրս գալ ջրից:
Աղջկա մայրը պատմել է ոստիկանությանը, որ հարազատներին հեռացնելիս է եղել ափից և միանգամից չի նկատել դստեր ու ամուսնու անհետանալը: Շրջվելով՝ կինը տեսել է, որ նրանք պայքարում են հոսքի դեմ, և նետվել է օգնության: Զակրևսկին հասցրել է կնոջը տալ դստերը և վայրկյաններ անց ջրի տակ անցել:
Երեք ժամ անց ջրասուզորդները տղամարդու մարմինը հայտնաբերել են ողբերգական վայրից 800 մետր հեռավորության վրա:
Այս տարի Ֆոլորիդայում տեղատվությունների ժամանակ առաջացած ջրի ուժեղ հոսքի հետևանքով 12 զոհ է գրանցվել:










