Անգելա Մերկելը կրկին նստած է լսել օրհներգը

16:45 • 16.07.19

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին նստած է լսել ազգային օրհներգը, գրում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ դա տեղի է ունեցել Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուի հետ հանդիպման ժամանակ։

Աղբյուրը մանրամասնում է, որ պաշտոնյաները երկու երկրների օրհներգերը լսել են առանց ոտքի կանգնելու:

Ընդ որում՝ սա երկրորդ դեպքն է, երբ Մերկելը նստած է ունկնդրում օրհներգը: Նախորդ անգամ նա օրհներգը նստած էր ունկնդրել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ հանդիպման ժամանակ:

Աղբյուրը հաղորդում է, որ դրա պատճառը Մերկելի առողջության վատթարացումն է և ցնցման հնարավոր նոպայի սպառնալիքը, որը կանցլերն արդեն մի քանի անգամ ունեցել է պաշտոնական միջոցառումների ժամանակ: